16.08.2011

ԴԱՍԵՐ ԴՍԵՂԻՑ

Թող գտնես դու Աստծուն, Որին այդպես տենչում ես
Հարանց Վարք

 
Երեք օր աշխարհի աղմուկից ու հոգսերից հեռու… Երեք օր ոչ առանց հոգսերի... Երեք օր իրենց վազքով ու ջանքերով… Երեք օր Աստծո ու Նրա արարածների հետ…Ոչ թե նրանց կողքին, այլ ուղղակի նրանց հետ… Ժպիտով, ծիծաղով, հուզմունքով, տանջանքով ու սիրով լի… Երեք օր Դսեղում…

11.08.2011

ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՏԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Հունիսի 19-ն էր: Արեգակի առավոտյան ճառագայթները ոգևորված ու ժպտերես 120 երիտասարդ հայորդիներիս գտան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեկնարկելու էր մեր ուխտագնացությունը դեպի Սևանա թերակղզու Սուրբ Առաքելոց եկեղեցի և Վազգենյան դպրանոց: Ուխտագնացությունը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Մասնակցում էին նաև տարբեր եկեղեցիներում «ՄԱՆԱՆԱ» ծրագրին մասնակցող երիտասարդներ, Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի 15-րդ հոսքը և Առաջնորդի հոգևոր արժեհամակարգ ծրագրի մասնակիցները:

05.08.2011

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ը` Հոգեգալստյան տոնի օրը, Սուրբ Գայանե վանքի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի երիտասարդների համար նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի Գեղարդավանք: Չէի ուզում այնքան պարզունակ գտնվել ու ասել, որ ամեն ինչ հիասքանչ էր, բայց այլ տարբերակ չունեմ. ամեն ինչ հիասքանչ էր…
Վաղ առավոտյան` մինչև ճանապարհ ընկնելը, Սուրբ Գայանե վանքում կայացավ խոստովանության արարողություն: Ես առաջին անգամ էի մասնակից լինում խոստովանությանը. մտածում էի, որ դրա անհրաժեշտությունն ամենևին չկա. Կարող ես պարզապես ներեղություն խնդրել Աստծուց ինքդ քո մեջ ու վերջ… Ամբողջ կյանքում այդպես էլ վարվել եմ, սակայն հավատացնում եմ, որ խոստովանությունից հետո ասես մի հսկա քար գլորվեց սրտիցս, անգամ արցունքներն էին պատրաստ գլորվել: Հետևությունս մեկն էր` խոստովանել սեփական մեղքերը Աստծուն եկեղեցում և ծնկաչոք չափազանց կարևոր է և հոգեշահ:
Ճանապարհվեցինք դեպի Սուրբ Գեղարդավանք: