18.10.2011

ՍՈւՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Նկարը` այստեղ
Սկիզբը` Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ 

Հաճախ, ներկա գտնվելով Սուրբ Պատարագին` մեզ թվում է, թե Պատարագը սկսվում է այն պահից, երբ քահանան դուրս է գալիս մարդկանց մեջ ու բարձրանում է Սուրբ Խորան, սակայն իրականում Պատարագին պատրաստվելու ընթացքը ևս շատ կարևոր ու խորհրդանշական է. ընդհուպ քահանայի հանդերձավորումը իր մեջ իմաստ ունի: Քանի որ Սուրբ Խորանի վրա քահանան խորհրդանշելու է Քրիստոսին, անհրաժեշտ է, որպեսզի նա ոչ միայն հոգեպես ձգտի նմանվել նրան, այլ նաև իր հաներձանքով մարմնավորի Քրիստոս Աստծո թագավորական, մարգարեական ու քահանայական փառքը: Այսպես` սպիտակ շապիկը, որ կրում է քահանան, խորհդանշում է Քրիստոսի մաքրությունը, անմեղությունը, խույրը կամ թագը, զորության նշանն է, որով Քրիստոս հաղթեց չարին, բազպանները, որ քահանան կրում է ձեռքերին , նշան է քահանայի հեզության. նա ձեռքերով մտնում է Քրիստոսի խորհրդի մեջ:

16.10.2011

ԲԱՐԵՎ ԵՐԿԻՐ



«Երկիր Մեդիա» հեռուստաընկրությունը «Բարև Երկիր» հաղորդաշարի տաղավար էր հրավիրել «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի կազմակերպիչ Սեյրան սարկավագ Ղազարյանին` ներկայացնելու ծրագրի գործունեությունը: Հեռուստաըներությունը նաև փոքրիկ հոլովակ էր պատրաստել «Մանանայի» մասին, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը և նյութը ներկայացնում բլոգն ընթերցողներին:

11.10.2011

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

Լինելով քրիստոնյա, մեզանից յուրաքանչյուրն էլ ծանոթ է «Պատարագ» հասկացությանը: Թերևս, ճիշտ օգտագործեցի «հասկացություն» բառը, քանի որ, ցավոք, Պատարագի բուն խորհուրդը, իմաստը քչերն են, որ գիտեն ու գիտակցում են:

Սուրբ Գայանե վանքում «Մանանա» ծրագրին մասնակից երիտասարդները երրորդ փուլի մեկնարկով հնարավորություն ստացան հասկանալու Սուրբ Պատարագի խորհուրդը: Մենք բացահայտեցինք շատ ու շատ նորություններ, որոնց երբեք ուշադրություն չէինք դարձրել, որոնք, սակայն, իմաստաբանական առումով ամենևին էլ մանրուքներ չեն:

Ամենակարևոր բանը, որ ես հասկացա բանախոսներին լսելով, այն էր, որ Պատարագը մանրամասն մտածված ծիսակատարություն է, որի մեջ չկա պատահական շարժում, խոսք. մինչև իսկ եկեղեցականների հանդերձանքը իմաստավորված է: