Նոյեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքին կից փոքրիկ սրահում ուրախություն էր. այս վանքում արդեն 2 տարի գործող և Սուրբ Գայանե կույսի բարեխոսությանն արժանացած ՄԱՆԱՆԱ ծրագիրը վերստին համախմբել էր իր հին ու նոր անդամներին` մասնակցելու «ՍԵՐ և ՇՆՈՐՀ» խորագիրը կրող միջոցառմանը։ Նախաձեռնությունը հենց ծրագրին մասնակից երիտասարդներինս էր։ Մթնոլորտը ջերմ էր ու ընտանեկան։ Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Մանանայի շնորհաշատ երիտասարդները՝ Թամարան, Աստղիկը, Անուշը, Արփինեն, Ավնիկը, Հարությունը, Դիանան, Լուսինեն, Լուիզան և մյուսները ներկայացրեցին իրենց ստեղծագործ ջանքերով կյանքի կոչված արվեստի գործերը՝ սրբանկարներ, գեղանկարներ ու գծանկարներ, գոբելեն և ասեղնագործություն, քանդակներ և զարդեր...
Իրենց շնորհները ներկայացնելուց հետո երիտասարդները միասնաբար աղոթեցին Սուրբ Պողոս առաքյալի Սիրո Ճառի խոսքերով, ապա ասպարեզ եկան երգն ու ասմունքը։ Հանդիսության լավագույն մասը պահվել էր ավարտի համար։ Երիտասարդները ներկայացրեցին փոքրիկ մի ֆիլմ Սուրբ Գայանեում ՄԱՆԱՆԱ ծրագրի, դրա տված պտուղների և ծրագրի օգնությամբ երիտասարդների ստացած ՍԻՐՈ ու ՇՆՈՐՀԻ մասին։ Ֆիլմը հագեցած էր անկեղծությամբ, ջերմությամբ ու սիրով։ Սիրողական լինելով հանդերձ՝ այն կարողացավ ցույց տալ ծրագրի ակտիվ մասնակիցներին այնպիսին, ինչպիսին իրենք կան։
Հ.Գ. Ֆիլմը և լուսանկարները կարող եք դիտել ստորև՝

Օրը ավարտվեց սրտի խոսքով և հոգևորականների օրհնությամբ։
Իսկ մենք օրվա ավարտին վերստին փառք տվեցինք Տիրոջը Սուրբ Ոսկեբերան Հայրապետի խոսքերով .«ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ԱՍՏՎԱԾ, ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ»։

Комментариев нет:
Отправить комментарий
Ձեր կարծիքը շատ կարևոր է: