Երևանից 15 կմ հեռավորության վրա գտնվող
Աբովյան
քաղաքի
բարձունքում
վեր
խոյացած
Էլարի
Սուրբ
Ստեփանոս
եկեղեցին
յուրաքանչյուր
կիրակի
իր
շուրջն
է
համախումբում
Հայ
առաքելական
եկեղեցու
Մանանա
ծրագրի
երիտասարդներին:
«Մանանայի» շրջանակներում եկեղեցիներին կից սրահներում
շաբաթը
մեկ
անգամ կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ
հոգևորականների
և
երիտասարդների
միջև:
Այս կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, աբովյանցիները
հյուրընկալել
էին
Երևանի
Նոր
Նորքի Ս. Սարգիս եկեղեցում գործող Մանանա ծրագրի երիտասարդներին և միասին
քննարկում
էին
Ապաշխարության
խորհուրդը:
Եկեղեցուն կից փոքրիկ սրահում հավաքված մոտ 25 երիտասարդների ջերմ հայացքներն
ու
բարի
մթնոլորտը
մոռացնել
էր
տվել
դեպի
ձմեռը
ձգվող
աշնանային
սառը
և
անհյուրընկալ
օդը:
Կողք կողքի նստած քրիստոնյա երտասարդների հայացքներն ուղղված
էին
օրվա
բանախոսին`
բարեշնորհ
Ժորա
սարկավագ
Սարգսյանին:
Զրույցի ընթացքում
Ժորա սարկավագը նշեց, որ ապաշխարել
բառը ծագում է «աշխարել» բառից որ նշանակում է լացել, կոծել
սեփական
մեղքերի
համար:
Այս խորհուրդը որոշակի հանգրվանի վրա մարդու և Աստծո հանդիպումն է, որով մարդը ազատվում է նախկինում գործած մեղքերից՝ վերահաստատվելով աստվածային շնորհի
մեջ:
Ժորա Սարկավագը ցավով անդրադարձավ, որ ներկայիս
դարաշրջանն
առավել
վտանգավոր
է
մարդու
ոգու
համար:
Այս
ճշմարտության գիտակցումը զգաստության կոչ է բոլորին` ճշմարիտ ու կատարյալ կյանքով ապրելու
համար: Խորթ և անիրական չպետք է թվա կատարյալ կյանքով ապրելու մարդու կարողությունը,
քանզի ինչպես Սուրբ Գրիգոր
Նյուսացին է ասել` «Կատարյալ
կյանքն այն կյանքն է, որի առաջընթացը դեպի կատարելություն չի սահմանափակվում ոչ մի
սահմանով»:
Մարդը
փորձում է հնարավորին չափ քիչ զգալ մեղքի գիտակցությունը, որպեսզի հեշտ ու հանգիստ կյանքով ապրի` առանց խղճի խայթ զգալու:
Ոմանք մտածում են նաև, որ սեփական մեղքը խորը գիտակցող և զղջում ապրող մարդը հոգեպես
թույլ էակ է : Մինչդեռ ճշմարիտ
զղջումն իրականում հոգևոր սխրանք է, որի գրավականը արցունքոտ աչքերը չեն, ցավ ապրող
հոգու բղավումը չէ` անհաջողությունից ազատվելու համար. գլխավոր մղումը պետք է լինի
մեղքի ամոթը, թողություն ստանալու անհագ ծարավը: Այն մարդուն` որպես զղջացողի, Աստծո
առջև պետք է տանի ու ծնկի բերի, խոստովանեցնի… Հուդայի զղջումը վերջինիս Հիսուսի մոտ
չտարավ, մինչդեռ անառակ որդու իրական զղջումը նրան հոր մոտ բերեց… Ճշմարիտ զղջումը միակ դուռն է, որը
մարդուն տանում է դեպի ապաշխարություն:
Բանախոսի խոսքով ապաշխարությունն իր խորքում հաշտության երկար ճանապարհ է.
այն սկսվում է մարդու հոգևոր ամբողջ աշխարհի կենտրոնից` սրտից: Երբ մարդը մեղք է գործում,
նրա հոգում պայքար է սկսվում մարդու մեջ Աստծո
յուրահատուկ ներկայության` խղճի և մտքի միջև: Խիղճն արդարությունը ջրի երես է հանում,
միտքը փորձում է հերքել այն, արդարեցնել գործված մեղքը: Հոգևոր այս պայքարը իմաստուններից
մեկը նմանեցնում է երկու գայլերի պայքարին` չար և բարի: Հաղթում է այն գայլը, որին
մարդը կերակրում է: Սեփական անձի մեջ խաղաղություն գտնելուց հետո հաշտությունը տարածվում
է շրջապատի վրա, օրինակ այն անձի վրա, ում նկատմամբ մարդը չարիք է գործել: Եվ այս ամենից
հետո, ի վերջո, մեղասգործը հաշտվում է Աստծո
հետ` ավերելով իր և Տիրոջ միջև կառուցած մեղքի պատը:
Ճշմարիտ զղջման տրամաբանական շարունակությունը խոստովանությունն
է`
ընդհանրական
և
անհատական,
առանց
որի
ապաշխարությունը
կատարյալ
չի
կարող
լինել:
Եսայի
մարգարեն ասում է. «Նախ դու
խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43:26), իսկ Հակոբոս առաքյալն ասում
է` «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք
և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք…» (Հակոբոս 5:16): Մարդ էակն անընդհատ հարազատ
միջավայր է փնտրում` իր հոգու ցավը կիսելու, թեթևացնելու համար: Սակայն այլ բան է,
երբ սիրտդ ես բացում այդ միջավայրում և խոստովանում այն, ինչը քեզ տանջում է` ժամանակավոր
թեթևություն ապրելով, և միանգամայն այլ բան է, երբ խոստովանում ես մեղքերդ և թողություն
ստանում` ամբողջովին ցամաքեցնելով ցավի աղբյուրը: Հիսուս Քրիստոս յուրահատուկ իշխանություն տվեց առաքյալներին`
ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք,
նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20:23), «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապես երկրի վրա,
կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»: Այս իշխանության կրողը եկեղեցին է և մեղքերի
թողություն Սուրբ Երրորդության անվամբ կարող է տալ նա միայն, ում առաքյալներն են փոխանցել Հիսուսի շնորհած
իշխանությունը:
«Ապաշխարության արժանի գործե՛ր կատարեցեք»,- ասվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 3:8): Մեղքը հատուցում է պահանջում և մեղսագործը պատրաստակամ
պետք է լինի այն գործերով հատուցելու: Այդ պատրաստակամությունն էլ այն երաշխիքն է
, որ մեղանչողն իսկապես զղջում է ապրել և ցանկանում է ազատվել իր արարքներից:
Քարոզն ամփոփվեց հետևյալ
խոսքերով. «Այսպիսով
ապաշխարությունը, մարդու
կյանքի ամենակարևոր
որոշումներից մեկը
լինելով, այն շրջադարձն է, որի ընթացքում մարդը նորովի
է խորհում` ինչպիսին է Տերը ստեղծել կյանքը և ինչպիսին է ինքը դարձրել այն: Այն մեղքն
ընդմիշտ հետևում թողնելու վճռական որոշումն է. ոչ թե ետ նայել ափսոսանքով, այլ ավելի
շատ առաջ նայել հույսով»:
Գոհարիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ձեր կարծիքը շատ կարևոր է: