«Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա...»
Սուրբ Գայանե վանքի «Մանանան» գնում է Աստծո հետ հանդիպման` դեպի Մաստարա։ Ծարավ
ենք սրտով և Աստծո ներկայությունը ավելի ուժեղ զգալու ցանկությամբ:
Ամբողջ ճանապարհին կարդում ենք սաղմոսներ, երգում հոգևոր երգեր, աղոթում, ավելի
ջերմ զգում արդեն հարազատ դարձած մարդկանց և ավելի ուժեղ զգում այն մարդկանց բացակայությունը,
ում հետ արդեն ընտանիք ենք դարձել ի շնորհիվ Մանանայի:
Մաստարայի Սուրբ Հովհաննես վանքը, որը ավելի քան 16 դար միավորել է քրիստոնիաներին, միավորում է նաև
մեզ:
Օրվա երկրորդ կեսն է։ Երիտասարդներիս համար քրիստոնյայի վառ օրինակ եղավ Սերիկ տատիկը, ով բոլորիս հյուրընկալեց իր
տանը՝ փոքր-ինչ հանգստանալու և ճաշելու համար: Ամեն լավ և առաքինի գործ շնորհակալության
և գնահատանքի է արժանի, ուստիև մեր երգերով ու կենացներով գովերգում ենք առատ սեղանը
և տան տերերի ջերմ ընդունելությունը, որից հետո հոգևորականները Տնօրհնեքի գեղեցիկ արարողությամբ
օրհնում են տատիկի տունը: Օրվա ավարտին այցելում ենք Սերիկ տատիկի հայրենի գյուղի՝
Ներքին Սասունաշենի խոնարհված մատուռ. մեր միասնական աղոթքը խնկի նման այստեղից բարձրանում է առ Աստված:
Լավագույնը դեռ առջևում է. մեր ուխտը ամբողջական դարձավ մեր խմբին առաջին անգամ
միացած Անիի մկրտությամբ:
Քրիստոսի «ժառանգակիցը» դառնալու և նրանով պաշտպանված լինելու անհագ ցանկությունը
բորբոքեց մեր նորեկ ընկերոջը համառորեն գնալ դեպի Մկրտություն և Աստծո նախախնամությամբ
նա Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
մկրտվեց հենց այդ օրը՝ Ստանալով Սուրբ Կույս Մարիանեի անունը: Ցնծությունն էր մեզանից
յուրաքանչյուրի սրտում մկրտության արարողակարգի ժամանակ՝ երեկոյան այդ ուշ ժամին։ Բոլորս
աղոթում էինք: Աստծո օրհնությամբ ևս մեկ քրիստոնյա ավելացավ աշխարհում, և մենք ականատեսն
եղանք այս հոգևոր ծնունդին:
Ետդարձի ճանապարհ. բոլորս երջանիկ ենք, վերացել է աշխարհի սերմանած վախն ու կասկածը,
կա միայն հավատ, անսահման սեր մեկս մյուսի նկատմամբ և առ Աստված, ուզում ես օրը չավարտվի,
ուզում ես դուրս գալ ավտոբուսից ու ամենքին ասել. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա»
(Ղուկ. 8։50) և ամեն բան լավ կլինի։
Շնորհակալ ենք, Տե՛ր...
Աստղիկ Միրզոյան
Մարիաննա Հովհաննիսյան
Աղջիկներ էնքան սեր ու հուզում կար ,որ սիրտս լցվեց մեծ ջերմությամբ ,Շնորհակալ եմ...Աստված օրհնի ՁԵԶ
ОтветитьУдалитьՈՒխտներդ ի կատար սիրելիներս, շնորհավորում եմ ու փառք տալիս Աստծուս, որ ևս մեկ քույրի պարգևևեց ինձ, քույրս ի Քրիստոս, շնորհավորում եմ քեզ: Սբ Մարիանեի բարեխոսությունը քեզ հետ լինի կյանքիդ ընթացքում:
ОтветитьУдалитьՏեր Հայր ջան վարձքդ կատար: