16.07.2011

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՍ

Սիրելի´ երիտասարդ, շատերին քաջածանոթ ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որ կյանքի է կոչել և իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ուրախ է այժմ հանդես գալ նաև միանգամայն այլ ձևաչափով` հույս ունենալով հավանության արժանանալ ընթերցող «համայնքի» կողմից: 

Այսպես, ի՞նչ է մեզ տալիս Մանանայի բլոգը.


  1. Բլոգի ստեղծումը առաջին իրատեսական քայլն է` Մանանայի ինտերնետային կայքը ստեղծելուց առաջ. սա հնարավորություն է ստեղծում կշռել և վերջնականապես հասկանալ, թե հատկապես ինչ է անհրաժեշտ կայքէջը կյանքի կոչելու համար:
  2. Այժմ ծրագրի մասնակից երիտասարդները կկարողանան գեղեցիկ նյութեր պատրաստել և տեղադրել բլոգում: Այդ նյութերը կարճ ու բովանդակալից լուսաբանումներ կլինեն ծրագրի տարբեր հանդիպումների, ուխտագնացությունների, ֆիլմի դիտումների և այլ միջոցառումների վերաբերյալ:
  3. Այս բլոգի շնորհիվ Մանանայով հետաքրքրվողները կկարողանան համապարփակ ինֆորմացիա ստանալ ՄԱՆԱՆԱՅԻ ՄԱՍԻՆ և կիսվել այդ ինֆորմացիայով իրենց ընկերների կամ պարզապես հետաքրքրվողների հետ սոցիալական ցանցերում և այլուր:
  4. Ամենաշաբաթյա հանդիպումները այլևս տարբեր անհատական բլոգերում տեղադրվելուց զատ մշտապես թարմացված տեսքով կարելի կլինի գտնել նաև այստեղ ԱՅՍ ՇԱԲԱԹ բաժնում:
  5. Հաճելի հավելում և նորույթ. Մանանան արդեն ունի իր ֆորումը` ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ բաժնում, որտեղ կարող ենք քննարկել բազում հոգևոր-կրոնական հարցեր վերստին կամ նախապես անդրադառնալ Մանանայի որևէ օջախում քննարկվող հետաքրքրաշարժ թեմայի: Սա հնարավորություն կտա մեր ծրագրին ընդգրկել նաև հեռվում գտնվող մեր հայրենակիցներին:
  6. Նորույթների շարքում կարևոր է նաև հասցեացանկի առկայությունը` ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ՄԵԶ բաժնում, ինչի շնորհիվ ցանկացողները հեշտորեն կարող են իմանալ, թե որ եկեղեցիներին կից է իրականացվում Մանանա ծրագիրը, կարող են ճշտել հասցեն կամ տվյալ եկեղեցիներ գնացող երթուղայինները և վերջապես կապ հաստատել կազմակերպիչների հետ:
  7. Բլոգի ստորին մասում կարելի է հանդիպել ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈՒՆՆԵՐ բաժինը, որի օգնությամբ կարճ ժամանակ հետո հնարավորություն կունենանք MP3 ձևաչափով ունկնդրել Մանանայի լավագույն և ամենահետաքրքիր զրույցները: Սրան մեր սոցիալական խմբի անդամները շատ էին  սպասում:
  8. Բլոգը ներքնամասում կարելի է հանդիպել ևս մեկ կարևոր ատրիբուտի. manana-blog.blogspot.com-ին կարելի է բաժանորդագրվել և պարբերաբար ստանալ թարմացումներ:
  9. Բլոգը մեզ թույլ է տալիս նաև առանց խճճվելու և հավելյալ լարվածության դիտել Մանանա ծրագրի շրջանակներում ֆիքսված լավագույն ֆոտո ակնթարթները և հետևել ծրագրին առնչվող  կարճամետրաժ տեսահոլովակներին:
  10. Ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այստեղ ևս որոշակի պարբերականությամբ կտեղադրվեն Աստվածաշնչյան Հոգեբուխ Սուրբ տողեր, որոնք ֆորումում կարելի կլինի դարձնել քննարկման նյութ:
Ինչպե՞ս բլոգի ընթերցողը կարող է օգնել բլոգին:
  1. Առաջին և ամենակարևոր քայլը սույն բլոգի շարունակական և ակտիվ այցելությունն է:
  2. Չափազանց կարևոր է բլոգի տարածումը և ճանաչվածության մեծացումը սոցիալական ցանցերի և այլ միջոցներով:
  3. Մանանայով հետաքրքրված ամեն մարդու պարտքն է, թերևս, միանալ բլոգին` աջակողմյան սյունակում դառնալով ՄՇՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՂ:
  4. Բլոգին կարելի է միանալ նաև էլ. հասցեն աջակողմյան սյունակի ՄԻԱՑԻՐ ՄԵԶ հատվածում մուտքագրելով:
  5. Կարելի է հետևել բլոգին ամենաներքևի RSS հոսքին բաժանորդագրվելով:
  6. Կարելի է օգնել կարճ նյութեր պատրաստելով Մանանա ծրագրի կամ հոգևոր որևէ թեմայի շուրջ: Դրանք անպայման կտեղադրվեն բլոգում:
  7. Կարելի է օգնել արդեն իսկ պատրաստի նյութերը գնահատելու կամ մեկնաբանելու միջոցով:
  8. Լավագույն օգնություններից կլինի ֆորում-քննարկմանը ակտիվորեն մասնակցելը:
  9. Խմբագրական անձնակազմն ակնկալում է նաև ստանալ առաջարկ նամակներ հետագա շտկումների, բացթողումների և ավելացումներ կատարելու նպատակով:
  10. Ակնկալում ենք նաև ստանալ ձեր աջակցությունը նյութերում կամ այլուր սպրդած վրիպակների կամ տեխնիկական թերացումների մատնանշման հարցում:

    Վստահ եմ բլոգը շատերդ կհավանեք և շատերդ ջանք չեք խնայի այն ձեր սիրելի վիրտուալ անկյունը դարձնելու համար: 

    Հիշենք ամենակարևորը`
    ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՔՐԻՍՏՈՍՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ
    Աստված թող օրհնի բոլորիդ: 

6 комментариев:

  1. Анонимный19.07.2011, 16:46

    Աստված ձեզ օրհնի, սիրելիներս, ոնց եմ ուրախանում ու հպարտանում, որ այսքան լավ բաներ եք անում: Ես ձեզ շատ եմ սիրում: Տաթև

    ОтветитьУдалить
  2. Շատ ուրախ եմ, որ փոքրիկ սերմը այսքան մեծ պտուղներ է տալիս: Ամեն անգամ Մանանայի ձեռքբերումները տեսնելով այնպես եմ ոգևորվում,ինչպես իմ անձնական հաջողություններից կուրախանայի...Տերը օրհնի ձեզ ու բոլոր մասնակիցներին..

    ОтветитьУдалить
  3. Շատ շնորհակալ ենք Տաթև ջան. քեզ նման լավ երիտասարդներն են այս ծրագրի շարժիչ ուժը:

    ОтветитьУдалить
  4. Շնորհակալություն նաև Սուսիին :)))

    ОтветитьУдалить
  5. Анонимный22.07.2011, 18:39

    Ապրեք: Լավ բան եք անում:
    հ. գ. Էն վերևի սլայդշոուն ու բեքգրաունդը հանեք, ամբողջ բլոգը փչացնում են:

    ОтветитьУдалить
  6. Հարգելի xelarutra, շնորհակալություն ոգևորելու համար:
    Կուզեին իմանալ ինչով է խանգարում սլայդը. սա միակ տարբերակն էր մեր նկարներն ու գործունեությունը կադրերով ցույց տալու համար, ինչն ի դեպ ողջունելի է դիտվել շատերի կողմից. եթե կարելի է այստեղ կամ անձնական նամակով հայստնեք թե ինչով են խանգարում. գուցե այլընտրանք գտնենք: Իսկ Բեքգրաունդը, եթե նկատ ունեք մագաղաթը, կարճ ժամանակ հետո հավանաբար կփոխվի: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: