26.12.2011

Մանկատների սաները դիտեցին «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը

26 դեկտեմբերի 2011 - 10:55 AMT
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Մարի Իզմիրյան և Զատիկ մանկատների 80 սաներ այցելեցին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն` դիտելու Հ. Թումանյանի Ոսկե քաղաք ամանորյա ներկայացումը: Այն իրականացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մանանա երիտասարդական - քրիստոնեական ծրագրին մասնակող երիտասարդների նախաձեռնությամբ:
Մանկատան սաներին դիմավորեցին փուչիկներով զարդարված ավտոբուսները, իսկ թատրոնի մոտ` Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նախաձեռնության ղեկավարների խոսքերով մանկատան սաներին նվիրած այդ գեղեցիկ օրն ապացուցում է, որ երիտասարդությունն անտարբեր չէ իր երկրի, հասարակության և հատկապես նրա խոցելի շերտերի, այդ թվում և մանկատան սաների նկատմամբ:
Մանանա երիտասարդական-քրիստոնեական ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում են հոգևորականների հետ, զրույցներ ու քննարկումներ ծավալում իրենց հուզող արդի խնդիրների շուրջ, ծանոթանում են հայ եկեղեցու դավանանքին և ավանդույթներին: Հաճախակի կազմակերպվում են նաև ուխտագնացություններ և սոցիալական տարբեր միջոցառումներ:

03.11.2011

Առավոտ օրաթերթ. ՄԱՆԱՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ


Սեյրան սրկ. Ղազարյան

Մայր աթոռի կողմից ստեղծվել է «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների միջոցով: Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեց ծրագրի կազմակերպիչներից՝Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանը. «Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդին իրեն մատչելի լեզվով տալ հոգեւոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցի պատասխանը, ծանոթացնել քրիստոնեության այբուբենին»:
Ծրագիրը նախ 4-5 ամիս իրականացվել է միայն Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Սեյրան
սարկավագի տեղեկացմամբ՝ այսօր այն իրականացնող համայնքների թիվն արդեն 9-ն է: «Մանանայի» շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների առաջին փուլում կազմակերպվում են ամենշաբաթյա զրույց-հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ,

18.10.2011

ՍՈւՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Նկարը` այստեղ
Սկիզբը` Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ 

Հաճախ, ներկա գտնվելով Սուրբ Պատարագին` մեզ թվում է, թե Պատարագը սկսվում է այն պահից, երբ քահանան դուրս է գալիս մարդկանց մեջ ու բարձրանում է Սուրբ Խորան, սակայն իրականում Պատարագին պատրաստվելու ընթացքը ևս շատ կարևոր ու խորհրդանշական է. ընդհուպ քահանայի հանդերձավորումը իր մեջ իմաստ ունի: Քանի որ Սուրբ Խորանի վրա քահանան խորհրդանշելու է Քրիստոսին, անհրաժեշտ է, որպեսզի նա ոչ միայն հոգեպես ձգտի նմանվել նրան, այլ նաև իր հաներձանքով մարմնավորի Քրիստոս Աստծո թագավորական, մարգարեական ու քահանայական փառքը: Այսպես` սպիտակ շապիկը, որ կրում է քահանան, խորհդանշում է Քրիստոսի մաքրությունը, անմեղությունը, խույրը կամ թագը, զորության նշանն է, որով Քրիստոս հաղթեց չարին, բազպանները, որ քահանան կրում է ձեռքերին , նշան է քահանայի հեզության. նա ձեռքերով մտնում է Քրիստոսի խորհրդի մեջ:

16.10.2011

ԲԱՐԵՎ ԵՐԿԻՐ



«Երկիր Մեդիա» հեռուստաընկրությունը «Բարև Երկիր» հաղորդաշարի տաղավար էր հրավիրել «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի կազմակերպիչ Սեյրան սարկավագ Ղազարյանին` ներկայացնելու ծրագրի գործունեությունը: Հեռուստաըներությունը նաև փոքրիկ հոլովակ էր պատրաստել «Մանանայի» մասին, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը և նյութը ներկայացնում բլոգն ընթերցողներին:

11.10.2011

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

Լինելով քրիստոնյա, մեզանից յուրաքանչյուրն էլ ծանոթ է «Պատարագ» հասկացությանը: Թերևս, ճիշտ օգտագործեցի «հասկացություն» բառը, քանի որ, ցավոք, Պատարագի բուն խորհուրդը, իմաստը քչերն են, որ գիտեն ու գիտակցում են:

Սուրբ Գայանե վանքում «Մանանա» ծրագրին մասնակից երիտասարդները երրորդ փուլի մեկնարկով հնարավորություն ստացան հասկանալու Սուրբ Պատարագի խորհուրդը: Մենք բացահայտեցինք շատ ու շատ նորություններ, որոնց երբեք ուշադրություն չէինք դարձրել, որոնք, սակայն, իմաստաբանական առումով ամենևին էլ մանրուքներ չեն:

Ամենակարևոր բանը, որ ես հասկացա բանախոսներին լսելով, այն էր, որ Պատարագը մանրամասն մտածված ծիսակատարություն է, որի մեջ չկա պատահական շարժում, խոսք. մինչև իսկ եկեղեցականների հանդերձանքը իմաստավորված է:

27.09.2011

ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ




ՄԱՆԱՆԱյի հերթական այս հանդիպումը, որ 2-րդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորչում, նշանավորվեց բուռն և անգամ «վտանգավոր» քննարկմամբ: Հանդիպմանը ներկա էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձիք, ովքեր վիրավորական էին համարում քրիստոնեության կողմից համասեռամոլությունն իր դրսևորումներով հանդերձ «մոլություն» անվանելը: Այդ երիտասարդները ներկայացել էին տեսախցիկներով զինված և նկարահանել են ծրագրի ողջ ընթացքը: Տեսագրման բուն նպատակը, բնականաբար, ապացույցներ հավաքելն էր, թե սեռական փոքրամասնությունները հալածվում են Հայաստանում:

Այնուամենայնիվ հիշեցնենք, որ քրիստոնեությունը, որպես Քրիստոսի հետևորդների կրոն, երբեք չի հալածում ու չի պարսավում մարդուն, այլ դատապարտում է մեղքը, մոլությունն ու աղտը, որը, ցավ ի սիրտ, տարածում է մարդը: Մի բան շատ ավելի հստակ է. դարձի եկածին Եկեղեցին միշտ գրկաբաց է ընդունում: 
Տերը թող ողորմի իր արարածներին և մեզ բազմամեղներիս:

25.09.2011

ԵՐՋԱՆԿՈՒԹԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

«ՄԱՆԱՆԱ»յում երջանկության թեման քննարկվող և ամենապահանջված, բայց միևնույն ժամանակ ամենից չսպառվող թեման է. ով ներկա է եղել, գիտի: Այո՛, հաճախ երջանկության ընմբռնումը չափազանց ներանձնականացված է, հաճախ շատերի համար համընդհանուր:
Երջանկություն է, օրինակ, ինձ համար ունենալ հոգատար ու առողջ ծնողներ, երջանկություն է ունենալ խաղաղ ու ներդաշնակ ընտանիք, սիրող, սիրված ու նվիրված կին կամ ամուսին և այլն և այլն...
Երջանկության վերոնշյալ մոդելի մասին հիշատակում ու ակնարկում է Սիրաք Իմաստունը` ասելով. «Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։ Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ (Սիրաք 24:1-2)։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, թե «եղբայրների միաբանության» մեջ ինքս էլ երջանկություն կգտնեի:

16.08.2011

ԴԱՍԵՐ ԴՍԵՂԻՑ

Թող գտնես դու Աստծուն, Որին այդպես տենչում ես
Հարանց Վարք

 
Երեք օր աշխարհի աղմուկից ու հոգսերից հեռու… Երեք օր ոչ առանց հոգսերի... Երեք օր իրենց վազքով ու ջանքերով… Երեք օր Աստծո ու Նրա արարածների հետ…Ոչ թե նրանց կողքին, այլ ուղղակի նրանց հետ… Ժպիտով, ծիծաղով, հուզմունքով, տանջանքով ու սիրով լի… Երեք օր Դսեղում…

11.08.2011

ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՏԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Հունիսի 19-ն էր: Արեգակի առավոտյան ճառագայթները ոգևորված ու ժպտերես 120 երիտասարդ հայորդիներիս գտան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեկնարկելու էր մեր ուխտագնացությունը դեպի Սևանա թերակղզու Սուրբ Առաքելոց եկեղեցի և Վազգենյան դպրանոց: Ուխտագնացությունը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Մասնակցում էին նաև տարբեր եկեղեցիներում «ՄԱՆԱՆԱ» ծրագրին մասնակցող երիտասարդներ, Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի 15-րդ հոսքը և Առաջնորդի հոգևոր արժեհամակարգ ծրագրի մասնակիցները:

05.08.2011

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ը` Հոգեգալստյան տոնի օրը, Սուրբ Գայանե վանքի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի երիտասարդների համար նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի Գեղարդավանք: Չէի ուզում այնքան պարզունակ գտնվել ու ասել, որ ամեն ինչ հիասքանչ էր, բայց այլ տարբերակ չունեմ. ամեն ինչ հիասքանչ էր…
Վաղ առավոտյան` մինչև ճանապարհ ընկնելը, Սուրբ Գայանե վանքում կայացավ խոստովանության արարողություն: Ես առաջին անգամ էի մասնակից լինում խոստովանությանը. մտածում էի, որ դրա անհրաժեշտությունն ամենևին չկա. Կարող ես պարզապես ներեղություն խնդրել Աստծուց ինքդ քո մեջ ու վերջ… Ամբողջ կյանքում այդպես էլ վարվել եմ, սակայն հավատացնում եմ, որ խոստովանությունից հետո ասես մի հսկա քար գլորվեց սրտիցս, անգամ արցունքներն էին պատրաստ գլորվել: Հետևությունս մեկն էր` խոստովանել սեփական մեղքերը Աստծուն եկեղեցում և ծնկաչոք չափազանց կարևոր է և հոգեշահ:
Ճանապարհվեցինք դեպի Սուրբ Գեղարդավանք:

23.07.2011

Գերմարդը, քրիստոնեությունը և մենք


Հավանաբար շատերին է հայտնի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Հակաքրիստոս» (Антихрист) աշխատությունը. այն ամբողջությամբ դատողությունների շարք է մարդու, նրա հնարավորությունների և քրիստոնյա մարդու մասին, դատողություններ, որոնք հաճախ չափազանց համոզիչ են թվում:

Նիցշեի հակաքրիստոսը ԲՈՒՀ-երում աթեիստ դասախոսների հիմնական զենքերից մեկն է. դրանով են «հաղթում»  քրիստոնեական և աթեիստական գաղափարախոսության խորքերը դեռ այնքան էլ լավ չընկալող ուսանողներին, դրանով են հիմնականում «անմշակ» երիտասարդների առաջ իրենց գերմարդ զգում «փիլիսոփաները»:

16.07.2011

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՍ

Սիրելի´ երիտասարդ, շատերին քաջածանոթ ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որ կյանքի է կոչել և իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ուրախ է այժմ հանդես գալ նաև միանգամայն այլ ձևաչափով` հույս ունենալով հավանության արժանանալ ընթերցող «համայնքի» կողմից: 

Այսպես, ի՞նչ է մեզ տալիս Մանանայի բլոգը.