23.07.2011

Գերմարդը, քրիստոնեությունը և մենք


Հավանաբար շատերին է հայտնի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Հակաքրիստոս» (Антихрист) աշխատությունը. այն ամբողջությամբ դատողությունների շարք է մարդու, նրա հնարավորությունների և քրիստոնյա մարդու մասին, դատողություններ, որոնք հաճախ չափազանց համոզիչ են թվում:

Նիցշեի հակաքրիստոսը ԲՈՒՀ-երում աթեիստ դասախոսների հիմնական զենքերից մեկն է. դրանով են «հաղթում»  քրիստոնեական և աթեիստական գաղափարախոսության խորքերը դեռ այնքան էլ լավ չընկալող ուսանողներին, դրանով են հիմնականում «անմշակ» երիտասարդների առաջ իրենց գերմարդ զգում «փիլիսոփաները»:

Նիցշեի «Հակաքրիստոսը», ինչ-որ ժամանակ ինձ համար էլ էր անհերքելի փաստարկների շարք, որոնք անբացատրելի էին ու դրանով հանդերձ ճշմարիտ, սակայն ես հիմա հասկանում եմ, որ ստեղծագործության այնքան վեհ և ճշմարիտ լինելու պատճառը ոչ թե Նիցշեի հանճարն ու մտքի սուր թռիչքն էր, այլ պարզապես իմ չիմացությունը` հակադրվելու անկարողությունը: Ուրախ եմ ու շնորհակալ Աստծուն, որ ի վերջո հասկացա, որ նույնիսկ Նիցշեի նման հանճարեղ փիլիսոփային կաելի է հակադրվել, հակադրվել համատիեզերական ճշմարտությամբ: Անշուշտ, Նիցշեից իմ հակափաստարկների պատասխանը չեմ ակնկալում, սակայն գոնե ինձ համար սպառիչ պատասխաններ գտել եմ իր ստեղծագործությունում շատ ու շատ հարցերի վերաբերյալ և այդ ամենը, գաղտնիքով ասեմ, Աստվածաշունչ կարդալու. Եկեղեցի հաճախելու և «Մանանա» երիտասարդական ծրագրի հանդիպումների շնորհիվ:  

Հակափաստարկները ներկայացնելուց առաջ մեջբերեմ հատվածներ ստեղծագործությունից.

«Ի՞նչն է լավ. այն ամենը, ինչ մարդու մոտ ավելացնում է իշխանության զգացողությունը, կամքն իշխանության հանդեպ և, ի վերջո, իշխանությունը: Ի՞նչն է վատ. այն ամենը ինչ տեղի է ունենում թուլությունից: Ո՞րն է երջանկությունը. աճող իշխանության զգացումը»:

Շարունակելով Նիցշեն հանգում է գերմարդու գոյության անհրաժեշտությանը: Ըստ նրա քրիստոնեությունը թույլերի կրոնն է և ստեղծված է սանձահարելու համար գերմարդու հնարավորությունները:

Ի ցավ համայն մարդկության, 20-րդ դարի սկզբին գտնվեց մեկը, ով համաձայնեց Նիցշեի հետ և արեց ամեն ինչ գերմարդուն իր հաղթական բարաձունքին կանգնեցնելու համար, իսկ արդյունքում մենք ունեցանք 2-րդ համաշխարհային պատերազմ, բազում զոհեր, որբեր, արյուն ու սուգ ամբողջ աշխարհում: Հիտլերը իրեն հայտարարեց գերմարդուն ստեղծող հայր և սկիզբ դրեց չարիքի, որը կոչեց «նացիզմ»: Այստեղ, սակայն, ևս պարադոքսի առաջ ենք կանգնում, քանի որ նացիստական գաղափարախոսությունից գերմանացիները առավել երջանիկ ու ապահով չէին աշխարհի մյուս ազգերից. նրանք ևս սպանվում էին, ոչնչացվում: Նացիստները բոլոր գերմանացիները չէին այլ միայն ընտրագույն մասը, մաս, որ բոլոր առումներով համապատասխանում էր գերմարդու չափանիշներին. նրանք առողջ էին, կամքով ուժեղ, առանց խղճահարության նշույլի: Ըստ Նիցշեի գերմարդն ապրելու ավելի շատ իրավունք ունի քան մեզանից որևէ մեկը, սակայն ինչպես պատմությունը ցույց տվեց, նրանք տապալվեցին, նրանք չարիք տարածեցին, սակայն չհաղթեցին, քանի որ ամենազոր չէին, քանի որ իրականում գերմարդ չէին:

Նիցշեն ասում էր, որ նախաքրիստոնեկան մարդն ավել հզոր էր, քան քրիստոնյան: Նրա պնդմամբ մարդու հետագա հզորացումն ու տիրակալի վերածվելու հնարավորությունը սանձահարելու համար առաջ բերվեց Մենք հասկացությունը, սակայն պետք է գիտակցել, որ քրիստոնեությունը սոսկ տաբուներից բաղկացած ամբողջություն չէ, ինչպես ներկայացնում է Նիցշեն, քրիստոնեությունը ազատ կամքի, հաղթանակի, սիրո ու վերելքի կրոն է:

 Մարդն ազատ է ընտրելու և ապրելու աստվածահաճո ու երջանիկ կյանքով կամ քարշ տալ իր մեղքերով լի կյանքը օրից օր մինչև կսպառվեն տարիները կենդանության:

Ելնելով այս տեսակետից, յուրաքանչյուր ոք, ով իր մեջ տեսնում է գերմարդու ներուժ, թող դառնա գերմարդ, սական մի բան պետք չէ մոռանալ` հազարամյակների ընթացքում շատ հզոր ազգեր, տերություններ ու մարդիկ են եղել, ովքեր իրենց են ենթարկել ուրիշներին, սակայն նրանցից և ոչ մեկը չի հաղթել Աստծուն: Ինչպես Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն է նշել իր մի խոսքում. «Աշխարհի շատ տիրակալներ են եկել ու անցել, սակայն միայն Հիսուս Քրիստոս է ասել. «ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ (Հովհ. 16:33)»:

 Ընտրությունը մերն է. ապրել Աստծո հետ համերաշխ, թե պատերազմ հայտարարել Նրան, լինել Աստծո քաջ առաքյալ, թե ժայռի դեմ կռվող քամի...


Նյութը պատրաստեց Նվարդ Հայրապետյանը

11 комментариев:

  1. Анонимный23.07.2011, 14:27

    Հրաշալի, բավական հետաքրքրական ու օգտակար նյութ է:Շատ շնորհակալ եմ: Շատ զիլ էր:

    ОтветитьУдалить
  2. Հրաշալի հոդված էր, բավականին օգտակար հատկապես այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն հակադրվեու նման ուժերի, սակայն չունեն հապապատասխան գիտելիք: Մեծագույն ցանկությունս կլիներ այն, որ հետագայում առավել համապարփակ անդրադարձ կատարվեր նյութին:
    Գերազանց էր, շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  3. Анонимный23.07.2011, 18:47

    Bavakanin matecheli grvac njut er, sakajn petq e nshem, vor verjnakan npatak@ ajnpes el parz chexav. Hima bacatrem,te inchu.
    1. Nicshei u nra ashxatutyunneri masin chi kareli ezrakacutyunner anel @ndamen@ mi grqi vra henvelov kam i apacujc berelov, nra mitq@ amboxjakananum e, erb kardum u verlucum es bolor ashxatutyunner@ ev @nd vorum voch mek angam. Erbeq mek angam kardalov, du ches karox haskanal, te irakanum inch nkati uner mecn pilisopan.
    2. Petq e hangamanoren canot linel nra kensagrakanin(i dep verjins qahanaji vordi er). Ed depqum khaskananq, te kjanqi vor etapum, inchpisi mtqer e na handznel txtin ev inch azdecutyan tak. Mezanic ov chi exel husalqutyan mej? ov chi grel darnacac baner ir sirt@ tetevacnelu hamar? Bajc de mezanic ev voch mek@ Nicshe chi exel, vor ajdqan mec ushadrutyan arjananar.
    3. Njuti mej hishum enq naev Hitlerin. Ajstex nujnpes ognutyan kkanchem patmutyun@. Hishenq eli, te ov er Hitler@, inch kyanq er unecel, inchpisi chanaparh er ancel u inchi hamar er edpes varvum, inchu er edqan characac mardkanc handep. Barekamer, mi qich xor@ hajacq netelu depqum, khaskananq, vor bolorovin el Nicshei grac@ cher edqan chariqneri drdapatchar@(kardanq kensagrakanner,ogtakar e).
    4. Ev verjum, shat cherkaracnelu hamar, asem, vor Nicshe, petq e kardal voroshaki giteliqneri baza unenalov, vopeszi molorutyunneri mej chnknel u ajl kerp chhaskanal. Mi tarec u shat xelaci mard mi angam asac ( Nicsheaser qristonja` Araqelakan ekexeci hachaxox(sa mi poqrik chshtum)),vor Nicshe petq e kardal @ntrovi, ajsinqn, ajnqan hmtutyun unenal, vor bac toxnel ajn toxer@, vortex na inch-vor Hakaqristos baner e asum,da chisht e miangamic chi hajoxvum, bajc mi qani angam @nterceluc heto, gtnum es ajnqan arjeqavor mtqer, vor moranum el es verjinis <> masin.
    LAV@ TESNENQ BAREKAMNER...

    ОтветитьУдалить
  4. petq e haskanal vor chka ger mard chka nman ban,ayl kanq menq... menq vor iraaknum vochinch enq aranc ASTCO....

    ОтветитьУдалить
  5. Եկեք չծանրացնենք նյւթի մեկնաբանությունը. հեղինակը Նիցշեին քննադատել չի ցանկացել կարծում եմ, այլ փորձել է ցույց տալ լավից էլ լավը, ինչը ինքը տեսել է. նյութն առավելաբար այն մասին է, ինչ գրել է Դիանան. «առանց Աստծո մենք ոչինչ ենք»: Մանանայի հանդիպումներից մեկի ժամանակ Նորքում Տարոն անունով մի տղա, ով այնտեղի մասնակիցներից է մի խելացի միտք ասաց. «Մարդը նման է զրոյի. միայնակ նա ոչինչ է, դատարկություն, սակայն Աստծո հետ դառնում է 10, 100, 1000... 1.000.000.000»: Այս էր նյութի առանցքը:

    ОтветитьУдалить
  6. Նախ շնորհակալ եմ բոլորից նյութը կարդալու ու գնահատականներ տալու համար:
    Անուշ ջան նյութը անպայման շարունակական է լինելու:
    Եթե կարելի է անդրադառնամ երկրորդ Анонимный-ի դիտարկումներին.
    1.Նիցշեի փիլիսոփայության հիմքում դրված է մարդկային աննշանությունը և նրան ավելի լավը ավելի հզորը դարձնելու իր համոզմունքը: Ինչպես արտահայտում է Նիցշեն` մարդը ոջիլ է, որին պետք է վերացնել և դրանով լավություն արած կլինեք նրան
    2.Նիցշեյի կենսագրությանը ծանոթ եմ, գիտեմ նաև որ շատ հիվանդ է եղել և միշտ սարսափելի ցավեր է ունեցել, սակայն իմ կարծիքով դա ոչինչ չի կարող փոխել, երբ կարդում ես հեղինակի ստեղծագործությունը. դու կա'մ համամիտ ես նրա հետ, կա'մ` ոչ:Անձամբ ես դիտարկում եմ աշխատությունը անկախ ամեն ինչից: Ի դեպ այն հանգամանքը, որ Նիցշեի ծնողները երկուսն էլ պաստորների ընտանիքից էին, առանձնապես ազդեցություն չունեցավ նրա հետագա աշխարհընկալման վրա, քանի որ հայրը մահացավ, երբ նա 4 տարեկան էր,իսկ Նիցշեն միշտ տարված է եղել փիլիսոփայությամբ և իր հարցերի պատասխանները հաճախ գտել է հենց այս ոլորտում, ոչ թե եկեղեցում
    3.Ինչ վերաբերում է Հիտլերին, ապա այս պարագայում, կարծում եմ իզուր է դիտարկել վերջինիս զգացմունքները ի մարդկություն, փաստը մնում է փաստ` Նիցշեի գաղափարները քիչ դեր չեն խաղացել Հիտլերի նման հրեշի աճելու համար, պատմությունն ասում է, որ Հիտլերը գերմանացիներից ընտրում էր ֆիզիկապես ամենաառողջներին, արտաքնապես ամենագեղեցիկներին և ամենակարևորը զտարյուն գերմանացիների, այս մարդիկ պետք է հետագայում դառնային նախագերմարդիկ
    4. Եթե գտնում եք, որ Նիցշե կարդացել եմ առանց գիտելիքների բազայի, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը, այսուհետ կփորձեմ ավելի ուշադիր կարդալ, միգուցե այդ պարագայում ավելի շատ բաներում համաձայնեմ Ձեզ հետ:

    ОтветитьУдалить
  7. Анонимный24.07.2011, 1:07

    Նիցշեն ամբողջ կոնտեքստի մեջ քարոզում էր հակաքրիստոնեություն և ծիծաղելի է մտածելը, թե նա միայն հուսհատության կամ որոշակի այլ պահերի է դրա մասին խոսել, նա ընդհանրածես հակաքրիստոնյա էր:Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, դա ամենևին չի արդարացնում նրա հակաքրիստոնեական մտածելակերպը: Բոլորս էլ, եթե մեր շուրջը նայենք, կգտնենք ավելի ծանր կյանքով ապրող մարդկանց, ովքեր իրնեց ողջ կյանքը նվիրել են Քրիստոսին ու քրիստոնեությանը ու դրանով են հաղթում յուրաքանչյուր փորձության: Գերմարդ բառից ծիծաղս պարզապես գալիս է: Աչքիս առաջ է գալիս հզոր, աշխարհակալ, հարուստ մեկը, ով ուրախ պառկում է քնելու, պլաններ է գծում վաղվա օրվա համար, մտածում է էլ ինչ հզոր գործեր պիտի անի վաղը, երջանիկ ժպիտը դեմքին քնում է և առավոտյան ոչ ինքն է արթնանում, ոչ իր պլանները: Գերմարդ չկա, կա մարդ, որը ինչքան փորձում է գեր- լինել, այնքան ավելի է խրվում կործանման ճահիճը: Հոդվածը հիանալի էր, շնորհավորում եմ:

    ОтветитьУдалить
  8. Կեցցես Նվարդ ջան: Չժխտելով Նիցշեի լավ փիլիսոփա լինելու հանգամանքը` հարկ եմ համարում նշել, որ եթե ֆաշիստական գաղափարախոսությունը հիմնված էր դրա վրա, ուստի ավելորդ է քննարկել հատկապես նրա վերը նշված աշխատությունը: Իսկ քեզ Նվարդ ջան սրտանց շնորհավորում եմ հաջողված հոդվածի համար:

    ОтветитьУдалить
  9. Բոլոր մեծ փիլիսոփաների ասածների մեջ էլ ճշմարտություն ու խորություն կա,բայց նրանց ասածների կենսունակության իմ չափանիշը նրանց իսկ ապրած կյանքն է:Պարտված կամ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդու,անգամ եթե նա հանճար է, ճշմարտությունը կենսունակ չէ և ուղեցույց չի կարող լինել,նրա "ճշմարտությունը" դատապարտված է,այդ ճշմարտությանը հետևողներին սպասվում է նույնը: Քրիստոս միակ "մարդն" էր,որի ասածնրը անքակտելիորեն կապված էին նրա գործերի հետ.լիարժեք ներդաշնակություն գործի,խոսքի և սեփական առաքելության:

    ОтветитьУдалить
  10. Շնորհակալ եմ Գոհար ջան :)

    ОтветитьУдалить
  11. Анонимный16.04.2013, 16:58

    Isk ete pordzenq mi ayl tesankyunic nayel xndrin? Aysinqn lav usumnasirelov Hisusi motecumnern u avetis@, khaskananq, vor Hitlern uxxaki xexatyurec ger mardu Nicsheakan patkeracum@. Karcum em, Hisusi goutyun@, gotytyan anhrajeshtutyunn angam, inqnanpatak chi exel. Sakayn, ardyoq Hisus@ voreve ban asel e mard@ mardun spanelu, kam ger mard`aranc Astco zorutyan shnorhqneri, masin? @ndhakarak@. Na qarozum er ser, havat, huys, erkaynamtutyun, handurjoxakanutyun, Hayr Astcun axotq u xndranq` inchpes kencaxi, aynpes el mer dem caracac yuraqanchyur xndri hamar. Krkin karcum em, vor Hisusn inq@ ger mardu naxakerparn er, vor@ voch mi kap chuni hitleryan ger mard kerpari het. Hitleri kerpar@ aveli nman e Astvacashnchyan gazani kerparin. U henc hakaqristosi. Nranc ger mard linelu patkeracum@ uji, bazuki ev chakatnerin` vat mtqeri nshann er.
    Isk Hisusi pes ger` Astco het mard, karcum em, shater@ exel en, kan u klinen. U aysor nranc anhrajeshtutyunn aveli e mecacel. Vorovhetev vtangn el e mecacel` Erkir molorak@ korcanelu cankutyan dem payqarelu hamar. Hishenq Poxos araqyali koxmic bervac Astco sparazinutyan orinak@. Ays motecumn e aysor apahovelu Astco kniqov ir vordineri chakatner@, aysinqn`miayn Astco het u Nra zorutyan shnorhqnerov knqelu orhnutyun@. Ayd uxin shat aveli canr e, erkaratev, bard. Bayc ev miakn e` mardkutyun@ prkelu arumov. Xndirn el nranum e, vor erb shtapum en, kam Astco het chen hamadzaynecnum, aysinqn axotqi patasxan`shnorhq, chen stanum, shat hashax en haytnvum sxal uxu vra.
    Isk Astva, itenq, erbeq chi ushanum. Ayd menq enq shtapum.
    Aselu shat ban ka, bayc erevi arayjm aysqan@ gone haskanali dardzrec, karcum em inch vor ban.

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: