27.09.2011

ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ




ՄԱՆԱՆԱյի հերթական այս հանդիպումը, որ 2-րդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորչում, նշանավորվեց բուռն և անգամ «վտանգավոր» քննարկմամբ: Հանդիպմանը ներկա էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձիք, ովքեր վիրավորական էին համարում քրիստոնեության կողմից համասեռամոլությունն իր դրսևորումներով հանդերձ «մոլություն» անվանելը: Այդ երիտասարդները ներկայացել էին տեսախցիկներով զինված և նկարահանել են ծրագրի ողջ ընթացքը: Տեսագրման բուն նպատակը, բնականաբար, ապացույցներ հավաքելն էր, թե սեռական փոքրամասնությունները հալածվում են Հայաստանում:

Այնուամենայնիվ հիշեցնենք, որ քրիստոնեությունը, որպես Քրիստոսի հետևորդների կրոն, երբեք չի հալածում ու չի պարսավում մարդուն, այլ դատապարտում է մեղքը, մոլությունն ու աղտը, որը, ցավ ի սիրտ, տարածում է մարդը: Մի բան շատ ավելի հստակ է. դարձի եկածին Եկեղեցին միշտ գրկաբաց է ընդունում: 
Տերը թող ողորմի իր արարածներին և մեզ բազմամեղներիս:

1 комментарий:

  1. Այս նյութը պատրաստվել էր և տեղադրվել էր վաղուց` անձնական բլոգերից մեկում: Այժմ նյութը տեղափոխում ենք «ՄԱՆԱՆԱ»յի բլոգ` հանձնելով ձեր ուշադրությանը:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: