25.09.2011

ԵՐՋԱՆԿՈՒԹԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

«ՄԱՆԱՆԱ»յում երջանկության թեման քննարկվող և ամենապահանջված, բայց միևնույն ժամանակ ամենից չսպառվող թեման է. ով ներկա է եղել, գիտի: Այո՛, հաճախ երջանկության ընմբռնումը չափազանց ներանձնականացված է, հաճախ շատերի համար համընդհանուր:
Երջանկություն է, օրինակ, ինձ համար ունենալ հոգատար ու առողջ ծնողներ, երջանկություն է ունենալ խաղաղ ու ներդաշնակ ընտանիք, սիրող, սիրված ու նվիրված կին կամ ամուսին և այլն և այլն...
Երջանկության վերոնշյալ մոդելի մասին հիշատակում ու ակնարկում է Սիրաք Իմաստունը` ասելով. «Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։ Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ (Սիրաք 24:1-2)։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, թե «եղբայրների միաբանության» մեջ ինքս էլ երջանկություն կգտնեի:

Այսօր նշվեց մեկամյակը Սուրբ Գայանե վանքում ՄԱՆԱՆԱյի գործունեության. ամեն ինչ լի էր ժպիտով, երիտասարդական խանդավառությամբ, օրհնությամբ, և այդ ամենն ի շնորհիվ հենց երիտասարդ մասնակիցների միաբանության, ամեն բան փայլուն անցավ հենց միաբան ոգու գոյությամբ... Ես մտովի անդրադարձա, որ անձնական կյանքիս ձեռքբերումներին, ուրախություններին ու երջանիկ պահերին զուգահեռ` անցած 1 տարին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի հետ ի հեճուկս լարվածության, անհանգստությունների, ապարդյուն կամ տեղին ջանքերի` ինձ  առատ ժպիտի, մեծ ու փոքր հուզումների, հոգևոր շատ կարևոր նվաճումների, երջանկության սերմեր ու պտուղներ է նվիրել, որոնք դարձյալ ու դարձյալ երիտասարդների ջանադիր, նպատակաուղղված ու միաբան քայլերի շնորհիվ են եղել...
Մտածում էի ու թախծում (թեև ժպիտը դեմքիս էր տակավին). «կգա ժամանակ (ու հեռու չէ այդ օրը, ցավոք), երբ ես այլևս չեմ տեսնի նրանց, ում աչքի փայլից անցնում էր օրվա լարումն ու հոգնածությունը, կգան օրեր, երբ ես կփնտրեմ այն ժպիտները ձեր, որոնցից միայն ներողամտությունն էր խայտում իմ ներսում, կլինեն դեպքեր, երբ «բարև» կասեմ դատարկ դահլիճին, տարիներ կանցնեն ու սոսկ կհիշեմ, որ մի ժամանակ երջանիկ եմ եղել «եղբայրների միաբանության» մեջ ու դարձյալ կթախծեմ...
Ու ինձ լավ կզգամ, շատ լավ, հավատացե՛ք, միայն այն մտքից, որ հիշում եք ինձ` խենթ սարկավագիս, ձեր պարզ, «մանկական», ազնիվ ու շիտակ, հեզ աղոթքներում»: Իսկ հիմա դարձյալ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. ես երջանիկ եմ նաև ձեզանով, փա՛ռք Տեր Հիսուսին:

Արթուր սրկ. Սարգսյան

5 комментариев:

  1. Анонимный25.09.2011, 22:05

    կարծում եմ «եղբայրների միաբանություն»-ը, ամուր հիմք ունի, իսկ այդ ամրությունը երկարատևության գրավականն է:)

    ОтветитьУдалить
  2. Анонимный26.09.2011, 11:31

    ասում են կյանքի վերջին վայրկյաններին մարդը տեսիլքի պես տեսնում է առավել տպավորած պահերը, կարծում եմ Մանանայի անմոռանալի հանդիպումները անպայման կլինեն այդ տեսիլքների շարքում: Ի դեպ, մենք ակնկալում ենք, որ միասին երկար ճանապարհ ունենք անցնելու :)

    ОтветитьУдалить
  3. Анонимный26.09.2011, 15:04

    Արթուր ջան, կարծում եմ բաժանման վտանք չկա, որովհետև ուր էլ գնաս, «Մանանա» ես անելու...

    ОтветитьУдалить
  4. Հերմինե26.09.2011, 21:45

    Վաաաաաաաաաախ, ի՜նչ լավն էր... Հուզվեցի, Արթուր ջան.... Ապրես...

    ОтветитьУдалить
  5. Анонимный30.09.2011, 14:22

    Ես էլ հուզվեցի,նույնիսկ արտասվեցի մտածելով,որ ես էլ եմ կանգնած ձեզնից բաժանման վտանգի առջև:Ուզում եմ իմանաք,որ ձեզ բոլորիդ շատ եմ սիրում ու գնահատում և որտեղ էլ,որ լինենք Ձեր անկեղծ ժպիտների ու հոգատարության կարիք միշտ ենք զգալու:Ձեզ շաաաաաաաաաաաաատ սիրող Սոսե

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: