16.08.2011

ԴԱՍԵՐ ԴՍԵՂԻՑ

Թող գտնես դու Աստծուն, Որին այդպես տենչում ես
Հարանց Վարք

 
Երեք օր աշխարհի աղմուկից ու հոգսերից հեռու… Երեք օր ոչ առանց հոգսերի... Երեք օր իրենց վազքով ու ջանքերով… Երեք օր Աստծո ու Նրա արարածների հետ…Ոչ թե նրանց կողքին, այլ ուղղակի նրանց հետ… Ժպիտով, ծիծաղով, հուզմունքով, տանջանքով ու սիրով լի… Երեք օր Դսեղում…
Երեք օրում հազարավոր մարդիկ են ծնվում ու մահանում... Երեք օրում փոթորիկներ են լինում ու խաղաղվում… Երեք օր ամեն բան լռել էր… Անգամ ձայների, ծիծաղի, չարչարանքի մեջ լռություն կար.. խաղաղ լռություն... մինչև հոգուդ խորքը թափանող խաղաղություն…
Լռությունն ու խաղաղությունն էին ուսուցիչները… Նրանք էին դասեր տալիս…Երևի ամեն բանից պետք է դասեր քաղել: Ոչ միայն անհաջողությունից, փորձությունից... այլ նաև խաղաղությունից, լռությունից, ծիծաղից, ժպիտից ու արցունքներից… Դասերից շատերը կարծես վաղուց էլ գիտեիր… կարդացել էիր... լսել… բայց այլ են, երբ դրանք ապրում էս. տեսնում... զգում...
Ու հասկանում ես ամենակարևոր դասը, որ Աստծուն անհնար է տեսնել…. Նրան միայն կարելի է միայն հանդիպել… հանդիպել ամեն մեկի մեջ... ամեն մի ծիծաղի…ժպիտի…արցունքի... հուզմունքի… աղոթքի… բայց միայն հանդիպել սիրո մեջ... Գերագույն Սիրուն կարելի է հանդիպել միայն սիրո մեջ կամ էլ, երբ նայում ես հոգուդ սիրո միջից…
Ու ցանկանում էս լռել…երբեք չաղմկել, որ լսես Նրա ձայնը, որի խոսքերը վեր են ամեն մի խոսքից ու լռությունից… սիրում ենք աղմկել... խոսել անվերջ... թվացյալ իմաստուն բառեր ասել…. Բայց երբեմն պետք է լռել... լռել այն ժամանակ, երբ պետք է լսել Խաղաղությանը… Խաղաղության դասերը...
Ու հասկանում էս. երբեք չպետք է դատել… ոչ ոքի չդատել…. Ոչ որևէ մեկի չափազանց ու անտեղի թվացող ծիծաղը. ախր դու չգիտես թե ում է ժպիտ ու երջանկություն պարգևում այն… ոչ որևէ մեկի լացը, որպես կեղծավորություն. չէս տեսել խորքերն այն սրտի, որի ճմլվելուց դուրս է գալիս այն…Ոչ մեկի չդատել… ուղղակի լռել է պետք…սիրում ենք ուժգին աղմկել, բղավել, բայց չգիտենք ուժգին լռել… այնքան ուժգին, որ չտեսնենք դիմացինների մեջ մեր թերությունների և հպարտության հայելային արտացոլումը… Ուղղակի նայել ու տեսնել բոլորի մեջ Նրա գործերը, որին փնտրում ենք… Նա երբեք չի խոսում… Ուղղակի գործում է…
Երբ խաղաղություն էս փնտրում, բոլորի մեջ մանուկներ էս տեսնում… երբեմն տառապած, երբեմն վախերից ինքնամփոփ, երբեմն խնդրիների տակ կռացած, երբեմն էլ ծիծաղի ու թվացյալ կոշտության տակ թաքնված մանուկներ…Բայց մանուկներ…
Նայել մանուկների աչքերին… Որքան պարզություն ու անկեղծություն կա այնտեղ… Դրանք պատուհան են դեպի տիեզերք… սիրիր նրանց հոգու տիեզերքը… Լռիր, որ տեսնես… Ու կտեսնես այն, ինչ որևէ տեղ չկար. ո´չ բաձրագոչ ու թվացյալ փիլիսոփայությունների մեջ… ո´չ ֆիզիկայի բանաձևերում… ո´չ այս աշխարհի ամենա հումանիստական համարվող օրենքներում…
Երբ տեսես պարզ ու անկեղծ մանուկներին, որ հուզված ժպտում են ամեն մի պարզ ու հասարակ նվերից… կցանկանաս ամեն բան նվիրել…որ տեսնել երջանկության տիեզերքը, որ բառեր չունի… որ մանկան պես երգում է, թռչկոտում, պարում, հուզվում, քրքջում… Տալու համար շատ բան պետք չէ… ուղղակի պետք է նրանց հետ լինել… որ մենակության միջից դուրս գան անկեղծ մանուկները... ոմանք հուզվելով, ոմանք քրքջալով… ու կհասկանաս, որ քո մեջ էլ է մանուկ ծնվում…մանուկ, որ ծերացրել էիր կարևոր գործերի մեջ... աշխարհի վազքի մեջ, մարդկանց կարծիքների մեջ…
Ու ցանկանում էս մանկան պես լացել… հետո քրքջալ… հետո ամեն բան նվիրել... ու լռել… որ լռության մեջ հանդիպես Նրան, ով ամեն բան լռության մեջ է գործում…
Նյութը պատրաստեց Էդգար Աղաբեկյանը 

6 комментариев:

  1. Анонимный17.08.2011, 10:10

    Էդգարը հրաշալի է նկարագրել այն, ինչ ես զգում էի Դսեղում երեք օր շարունակ: Ուզում եմ ավելացնել, որ Դսեղի եկեղեցու խորանի տիրամայրը, իմ տեսած Տիրամայրերից ամենասքանչելին էր, ամենաթախծոտը ու ամենալուռը...

    ОтветитьУдалить
  2. Анонимный17.08.2011, 15:37

    Երբևիցե չէի պատկերացնի,որ մարդ լինելով տնտեսագետ կարող է ունենա այսպիսի նուրբ ներաշխարհ և կարողանա այսպես գեղարվեստորեն ներկայացնի այն բոլոր զգացողություններն ու հուզումները,որ համակել էին մեզ երեք օրերի ընթացքում:Շնորհակալություն Էդգար ջան,Աստծո առատ օրհնությունները քեզ:Սոսե

    ОтветитьУдалить
  3. Анонимный18.08.2011, 00:44

    "Երբ խաղաղություն ես փնտրում, բոլորի մեջ մանուկներ էս տեսնում…"

    Էդգար ջան, շատ բառեր չեմ ասի, բայց չեմ կարող ուժգին լռել նաև: Հիացա ներաշխարհից եկող այս հոգևոր հեղեղով, Սիրո յուրօրինակ սահմանումով, որ ավելի ապրելու ուղեցույց-բանալի է:

    ОтветитьУдалить
  4. Գերագույն Սիրուն կարելի է հանդիպել միայն սիրո մեջ կամ էլ, երբ նայում ես հոգուդ սիրո միջից…
    Ու հասկանում էս. երբեք չպետք է դատել… ոչ ոքի չդատել…. Այս տողերում ասված է ամեն ինչ.... Ապրես

    ОтветитьУдалить
  5. Մանանայի խմբից 10 օր անց բախտ ունեցա լինել Դսեղում ու ասեմ,որ այնտեղ իրոք տպավորվա էին. ում հետ խոսում էիր պատմում էր Դսեղ եկած խմբի մասին, չիմանալով, որ ես էլ պետք է լինեի այդ խմբի մեջ: Ոմանք տպավորված էին ներկայացմամբ, մեկն էլ երգեցողությամբ, ինչպես ինքն արտահայտվեց <>: Մի խոսքով, գյուղում Ձեզ հիշում էին, ճամբարի երեխանները նույնիսկ անուններով, կեցցեք, երեք օրում պետք է, որ շատ բան արած լինեիք:

    ОтветитьУдалить
  6. Հետաքրքիր է, թե ինչու ենք մեջբերում մանուկներին, երբ խոսքը գնում է հոգեկան հանգստության մասին: Կարծում եմ, պատճառն այն է, որ փոքր հասակում մենք անում ենք այնպես, ինչպես զգում ենք, ի տարբերություն առավել մեծ տարիքի մարդկանց, որոնք զգում են մեկ բան, բայց, ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ, անում այլ բան: Այդպիսով մարդկային էությունը բաժանվում է երկու, հաճախ միմյանց հակասող գոյությունների, որոնց հակամարտության արդյունքում մենք կորցնում ենք հանգստությունը:

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: