13.07.2013

Նա իմ հարևանն է… Մկրտություն 81 տարեկանում


81 տարեկան Օֆելյա տատիկը ապրում է Սևան քաղաքում: Նա ապրում է միայնակ..

Դուստրը ապրում է Երևանում, երբեմն այցելում է ծեր տատիկին: Իսկ թոռնուհին, ում հենց Օֆելյա տատիկն է մեծացրել, ապրում է Գերմանիայում:  Նա ինքն է իր համար ամեն օր ճաշ պատրաստում, գնում խանութ, նեղվում է, որ խանութից գալուց հարևանները նայում են, թե ինչ է գնել: Օֆելյա տատիկի հեռուստացույցն էլ արդեն չի աշխատում: Համաձայնե՛ք, որ ոչ այնքան նախանձելի ծերություն: Բայց փոխարենը նա ունի գրքեր, թերթեր, հոդվածներ և գիտելիքների անսպառ պաշար: Գիտի ամեն ինչի ու բոլորի մասին՝ սկսած Արքայադուրս Դիանայի ծագումնաբանությունից մինչ Լեոնարդո դա Վինչի: Իսկ այն, ինչ չգիտի, պարզապես հարցնում է:

Օֆելյա տատիկը առաջին միայնակ տատիկն էր, ում Մանան քրիստոնեական երիտասարդական ծրագրի ՆԱ ԻՄ ՀԱՐԵՎԱՆՆ Է ակցիա շրջանակներում երիտասարդները այցելեցին ու պատրաստեցին կարճ ֆիլմ: /Ֆիմը կարող եք դիտել ստորև:/  Ֆիլմի հիմանական մասը նկարահանելուց հետո, երբ Օֆելյա տատիկի հետ սուրճ էինք խմում, տատիկը ասաց, որ մկրտված չէ ու ցանկանում է մկրտվել: Ուղիղ երկու շաբաթ անց՝ հուլիսի 5-ին, Սևան քաղաքի Ցանաքաբերդի Սբ. Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Օֆելյա տատիկի մկրտությունը:
Քահանան տատիկին տվեց նաև հոգևոր անուն՝ Վառվառա: Իսկ մկրտության կնքահայրն էլ Մանանա ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրանն է:
Մկրտությունից հետո, երբ Օֆելյա տատիկին հարցրեցին, թե ինչ է զգում, ասաց, որ հանգստություն է զգում: Սա է հավանաբար այն, ինչի կարիքը ծերության բեռը միայնակ տանող տատիկը ամենաշատը ունի: Վստահաբար, նա իրեն այլևս այդքան միայնակ չի զգում:
Օֆելյա տատիկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ՝





Մեր շրջապատում ապրող միայնակ ծերերը կարիք ունեն մեր ուշադրության, շփման և հոգատարության: Պետք է նրանց երբեմն այցելել, ուղղակի լսել այն, ինչ պատմում են, ժպտալ, նրանց համար մի բաժակ սուրճ պատրաստել ու երբեք չմոռանալ, որ մենք էլ ենք մի օր ծերանալու:

Աղբյուր և այլ լուսանկարներ

03.05.2013

«Մանանայի» գտնված ակնթարթը

Առավոտ թերթը անդրադարձել է ՄԱՆԱՆԱ ծրագրի ֆոտոմրցույթին ու մրցանականաշխությանը:

Մեծ ոգևորություն, ժպիտներ, ուրախություն, անկեղծ ու լիաթոք ծիծաղ. «Մանանա»-ի մասնակիցները երբեք չեն մոռանա «Իմ Մանանան» ֆոտոմրցույթը: Այս կիրակի Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երիցատանը տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը: Հավանումների քանակով առաջին երեք տեղերը զբաղեցրած նկարների հեղինակներն արժանացան մրցանակների, իսկ մնացած մասնակիցները` հատուկ նվերների: «Ֆոտոմրցույթը, որը բոլոր երիտասարդներից ակտիվ մասնակցություն էր ակնկալում, կոչված էր Մանանայի երիտասարդների մեջ նոր եռանդ ու ոգևորություն առաջացնելու, ավելացնելու այն խանդավառությունը, որն ապրել է յուրաքանչյուր մասնակից «Մանանա»-ի հետ անցած իր ճանապարհին»,-նշում է Մանանայի կազմակերպիչներից Ժորա սարկավագ Սարգսյանը

26.04.2013

Խորհրդանշական պաստառներով ուխտերթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ


Այսօր «Մանանա» երիտասարդական- քրիստոնեական ծրագրի անդամները ուխտերթ էին կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ: Երիտասարդները իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին, թե քանի դպրոց ու եկեղեցի են ոչնչացրել թուրքերը, քանի հոգևորական է սպանվել:
Ծիծեռնակաբերդում երիտասարդական- քրիսոտանեական ծրագրի անադամները աղոթեցին 1915 թվականի անմեղ զոհերի հոգու հանգստության համար և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ:
Աղբյուրը` PanARMENIAN.Net















22.04.2013

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ - ետնանկարներ

Սիրելի երիտասարդներ,

Խնդրում ենք սկսած ապրիլի 22-ից մի քանի օր շարունակ ձեր ՖԲ-յան էջի ետնանկար դարձնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ պարունակող այս նկարները: Առաջարկեք նաև արտերկրում բնակվող ձեր ընկերներին` հետևելու ձեր օրինակին:




















14.04.2013

Ֆոտոմրցույթ «ԻՄ ՄԱՆԱՆԱՆ»

«ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրը ս/թ. ապրիլի 1-11-ը ֆոտոմրցույթ էր հայտարարել՝ «ԻՄ ՄԱՆԱՆԱՆ» վերտառությամբ, որի պայմանների համաձայն բոլոր ցանկացողները manana.info@gmail.com հասցեով պետք է ուղարկեին 1 նկար՝ առաջարկելով դրան «համ ու հոտ տվող հերոսին»: Ապրիի 13-ին նկարները տեղադրվեցին ՄԱՆԱՆԱ ծրագրի ֆեյսբուքյան խմբում

Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ:
Մինչև ս/թ ապրիլի 20-ը նկարի հեղինակներս, հերոսներս և նկարը համակրողներս պետք է հնարավորինս շատ ֆեյսբուքյան հավանումներ /like/ հավաքենք ամենալավը նկատվող լուսանկարի համար:

Հավանումների քանակով առաջին երեք տեղերը զբաղեցրած նկարներն առաջարկողներին նվերներ են սպասվում:

09.01.2013

ՄԱՆԱՆԱՆ Սուրբ Ծննդյան տոնին


Այս տարի Մանանա ծրագրի մասնակիցները Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպեցին մարդասիրական մի միջոցառում, որի շրջանակներում երիտասարդները տարբեր խմբերով այցելեցին շուրջ հարյուր անապահով ընտանիքներ` նվերներով, ջերմությամբ և հոգևարականի օրհնությամբ ուրախացնելով այդ ընտանիքների փոքրիկներին: Շողակաթ հեռուստաընկերության պատրաստած այս տեսանյութը պատմում է խմբերից մեկի իրականացրած այցելությունների մասին: