![]() |
Սեյրան սրկ. Ղազարյան |
Մայր
աթոռի կողմից ստեղծվել է «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որն իրականացվում
է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների միջոցով: Ինչպես մեզ հետ զրույցում
մեկնաբանեց ծրագրի կազմակերպիչներից՝Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան
սարկավագ Ղազարյանը. «Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդին իրեն մատչելի լեզվով
տալ հոգեւոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցի պատասխանը, ծանոթացնել
քրիստոնեության այբուբենին»:
Ծրագիրը
նախ 4-5 ամիս իրականացվել է միայն Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Սեյրան
սարկավագի
տեղեկացմամբ՝ այսօր այն իրականացնող համայնքների թիվն արդեն 9-ն է: «Մանանայի»
շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների առաջին փուլում կազմակերպվում են ամենշաբաթյա
զրույց-հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ,
ինչպիսիք
են «Ազատությունն ըստՍուրբ Գրքի», «Մոլորություններ եւ կախվածություն», «Աբորտ կամ
հղիության արհեստական ընդհատում», «Ընտանիք եւ ամուսնալուծություն» եւ այլն:
Երկրորդ փուլում երիտասարդները ծանոթանում են եկեղեցու վարդապետության հիմնական
դրույթներին, յոթ խորհուրդներին, իսկ երրորդ փուլում կազմակերպվում են ուխտագնացություններ,
բնապահպանական, գեղարվեստական միջոցառումներ, հոգեւոր եւ ուսուցողական ֆիլմերի
դիտումներ: «Ծրագրի կազմակերպիչները եւ մասնակից երիտասարդները հատկապես մեծ
ցանկություն ունեն ակտիվորեն կապեր հաստատել մանկատների եւ ծերանոցների հետ՝
այնտեղ
որոշակի ծառայություններ իրականացնելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուց
ակիցը՝
ավելացնելով, որ իրենց նպատակներից է նաեւ հենց այնպիսի երիտասարդներ պատրաստել,
ովքեր բարձր պատասխանատվության գիտակցություն պետք է ունենան թե ծնողների, թե
հայրենիքի ու եկեղեցու եւ թե իրենց կողքին ապրող անծանոթի, կարիքավորի ու որբի
առաջ:
Ծրագրին
մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց տարբեր միությունների
անդամներն
ու այդ միություններին անդամագրված բազմաթիվ երիտասարդներ: Սեյրան սարկավագ
Ղազարյանի խոսքով՝ քննարկումներին հիմնական հաճախող երիտասարդների թիվը մոտ 500 է:
«Մանանան» ունի նաեւ իր բլոգը՝ www.manana-blog.blogspot.com եւ խումբը Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
ՆԱՐԵ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուրը` Aravot.am
Комментариев нет:
Отправить комментарий
Ձեր կարծիքը շատ կարևոր է: