11.10.2011

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

Լինելով քրիստոնյա, մեզանից յուրաքանչյուրն էլ ծանոթ է «Պատարագ» հասկացությանը: Թերևս, ճիշտ օգտագործեցի «հասկացություն» բառը, քանի որ, ցավոք, Պատարագի բուն խորհուրդը, իմաստը քչերն են, որ գիտեն ու գիտակցում են:

Սուրբ Գայանե վանքում «Մանանա» ծրագրին մասնակից երիտասարդները երրորդ փուլի մեկնարկով հնարավորություն ստացան հասկանալու Սուրբ Պատարագի խորհուրդը: Մենք բացահայտեցինք շատ ու շատ նորություններ, որոնց երբեք ուշադրություն չէինք դարձրել, որոնք, սակայն, իմաստաբանական առումով ամենևին էլ մանրուքներ չեն:

Ամենակարևոր բանը, որ ես հասկացա բանախոսներին լսելով, այն էր, որ Պատարագը մանրամասն մտածված ծիսակատարություն է, որի մեջ չկա պատահական շարժում, խոսք. մինչև իսկ եկեղեցականների հանդերձանքը իմաստավորված է:

Կարծում եմ պատարագի մասին իմ գրվածքը ճիշտ կլինի սկսել «պատարագ» բառի բացատրությամբ: «Պատարագ» բառի արմատը պահլավերեն ծագում ունի և նշանակում է նվեր, ընծա: Հին Կտակարանում հանդիպում ենք դեպքերի, երբ մարդիկ իրենց ընծան են մատուցել Աստծուն կենդանիներ զոհաբերելով: Սա յուրօրինակ ծիսական քայլ էր, որը կատարելով մարդ սրբում էր իր մեղքերը Աստծո առաջ և մի տեսակ հաշտվում Բարձրյալի հետ: Տիրոջ մարդացմամբ, խաչելությամբ ու սուրբ Հարությամբ` սկիզբը դրվեց նոր զոհաբերության ու մարդ-Աստված հաշտեցման նոր օրինակի` Նոր Ուխտի, սակայն ի տարբերություն կենդանիների զոհաբերման` այս անգամ զոհաբերվողն Աստծո Որդին էր, Ով Իր արյան հեղումով հաշտեցրեց մեզ Աստծո հետ և որպես ավանդ մեզ թողեց անարյուն ընծա մատուցելու պատգամը: Պատարագ մատուցելու սովորությունը քրիստոնյա հասարակության մեջ մնաց Քրիստոսից հետո, երբ Վերջինս հացը իր աշակերտներին մատուցեց, որպես Իր Մարմին և գինին` որպես Իր Արյուն ու պատգամեց կրկնել այդ գործողությունը Իր հիշատակի համար: Ինչպես արդեն հասկացաք Պատարագ մատուցելու առաջին օրինակը տալիս է մեզ հենց ինքը` Քրիստոս, իսկ Քրիստոսի վերջին ընթրիքը Իր աշակերտների հետ կարելի է դիտարկել, որպես մի յուրատեսակ Պատարգ, որը հասավ մինչև խաչելություն և Սուրբ Հարություն:

Մարդիկ ականջալուր եղան Քրիստոսին և պահեցին, իսկ հետագայում էլ ձևավորեցին էսթետիկ առումով այնքան գեղեցիկ և հոգևոր առումով անչափ կարևոր արարողությունը: Ժամանկի ընթացքում Պատարագը հարստացավ ավելի ամբողջական ու լիարժեք դարձավ, համալրվեց եկեղեցական քաղցրահունչ երգեցողությամբ: Այն Պատարագը, որ այսօր մատուցվում է մեր եկեղեցիներում, բաղկացած է 4 հատվածներից:


Նյութը պատրաստեց Նվարդ Հայրապետյանը

1 комментарий:

  1. Shnorhal em matcheli bacatrutjan hamar da shat-shateri hamar orhnutjun klini
    Shnorhakalutjun

    ОтветитьУдалить

Ձեր կարծիքը շատ կարևոր է: